Արմինֆո.Մենք միշտ նշել ենք, որ ՀԱՊԿ-ը երբեք արդյունավետ չի արձագանքել Հայաստանի խնդիրներին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը նոր իշխանությունների սխալ քաղաքականության հետևանք է: Մարուքյանը չի համաձայնել կառավարության դիրքորոշմանը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն այնքան էլ կարևոր չէ: <Այդպիսով՝ ՀԱՊԿ-ում մեր նախագահության կորստի կարևորությունը թերագնահատելու փորձ է արվում: Եթե մենք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր ենք, տարբեր խնդիրներ լուծելն ավելի հեշտ է>,- ասել է պատգամավորը: