Արմինֆո.ԱՐՄԵՆԱԼ գործարանն իրագործում է ՌՈՒՍԱԼ-ի մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, որտեղ կներառվեն 300 երևանցի դպրոցականներ: 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում նրանց կծանոթացնեն փայլաթիթեղի արտադրության և կիրառման ոլորտներին:
Ավագ դասարանների աշակերտների համար մշակվել է շրջայցի երթուղի հիմնական արտադրամասերով: Տեխնիկայի անվտանգության հրահանգավորումից հետո գործարանի տեխնոլոգները դպրոցականներին ցույց են տալիս ձուլածո պատրաստուքի արտադրությունը, գլանումը, հատումը և թրծումը, պատրաստի արտադրանքի փաթեթավորումը:
«Մեր ծրագիրը միտված է ապագային: Նրա նպատակն է աճող սերնդի մեջ առաջացնել հետաքրքրություն մետաղագործի մասնագիտության հանդեպ, օգնել բուհի և աշխատատեղի ընտրության հարցումե, - ասել է աշխատակազմի զարգացման և պատրաստման բաժնի պետ Սամվել Հակոբյանը:
Ծրագրին արդեն մասնակից են դարձել №21 և №77 դպրոցների, Ռուս-Հայկական համալսարանին և Ազգային պոլիտեխնիկական համալսարանին առընթեր հանրակրթական հաստատությունների ավագ դասարանների սաները:
ԱՐՄԵՆԱԼ-ի երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Թամազյանը պատանի հյուրերի համար շնորհանդես է անցկացրել և նկարագրել փայլաթիթեղի յուրահատկությունները:
Աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը պատմել է վերջերս Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ կնքված պայմանագրի մասին, այս բուհում դպրոցի շրջանավարտները կարող են ձեռք բերել ԱՐՄԵՆԱԼ-ի կողմից պահանջարկված մասնագիտություններ:
Շրջայցի ավարտին դպրոցականները դիտել են գործարանի թանգարանը և ստացել նվերներ ՌՈՒՍԱԼ-ի խորհրդանիշով: