Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կքննարկի կառավարության ծրագիրը, լրագրողներին հայտնել է <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ըստ որում, նա դժվարացել է նշել քննարկումների հստակ ամսաթիվը՝ նշելով միայն, որ սկզբում փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանական հանձնաժողովներում: Նրա խոսքով, հատուկ ուշադրություն կդարձվի Հարկային օրենսգրքում փփոխությունների նախագծին: <Այդ փաստաթուղթը կքննարկվի նաև ֆինանսների նախարարի հետ խմբակցության առաջիկա նիստի ժամանակ>,- հայտնել է Մակունցը: