Արմինֆո. Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել են Հյուսիս-Հարավ ճանապարհը. նրանք պահանջում են վերանորոգել դեպի հարևան գյուղեր տանող ճանապարհները, որոնք, բողոքի գործողության մասնակիցների ասելով, շուրջ 40 տարի չեն վերանորոգվել:
«Մենք չենք կարողանում այդ ճանապարհներով բերք փոխադրել, երեխանները չեն կարողանում հասնել դպրոց: Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարության լիազոր ներկայացուցիչը կամ մարզային վարչակազմի ղեկավարը գա և պատասխանի մեր այն հարցին, թե ճանապարհները երբ են վերանորոգվելու՚, - հայտարարել է գյուղի բնակիչ Սեմյոն Հովհաննիսյանը: