Արմինֆո.Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ երկու հայազգի քաղաքացի կա: Ինչպես հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականին ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան: '
Ներկա պահին նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում: «Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մշտական շփումների մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ՚, - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 7 մարդ մահացել է, 32-ը գտնվում են հիվանդանոցում: