Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին <Իմ քայը> դաշինքի փակ նիստի ընթացքում ներկայացրել է Դավոս կատարած իր այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Իմ քայլը> խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա նշել է, որ քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր:
Այն հարցին, թե ինչու են նիստին մասնակցել նաև մարզպետները, և արդյոք նրանց մասնակցությունը պայմանավորված է պարգևավճարների հետ կապված հայտնի պատմության հետ՝ Աղազարյանը միանշանակ պատասխան չի տվել: Նա հայտարարել է, որ նրանք նիստին մասնակցել են՝ որպես <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության անդամներ: