Արմինֆո. Մոտ ժամանակներս ԱԱԾ-ն հայտարարություն կանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսի առնչությամբ քերական գործ է հարուցված: <Ներկայումս իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապաատսխան հայտարարություն>,- ընդգծել է Վանեցյանը: