Արմինֆո. Ստեփանակերտը բազմիցս հանդես է եկել ջրային ռեսուրսների բնագավառում համագործակցութան նախաձեռնույթամբ, սակայն Բաքուն մերժում է ցանկացած նման առաջարկ: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման և համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին:
<Կարծում եմ, եթե հայերն ու ադրբեջանցիները շարունակելու հարևաններ մնալ, այդ դիրքորոշումը պետք է փոխվի>,- նշել է Բաբայանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ջրային ռեսուրսներն Արցախի կարևորագույն հարստությունն են և ռազմավարական կարևորություն ունեն նաև Հայաստանի համար: