Արմինֆո.Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնանկ է արել Ոստիկանության Կոտայքի վարչության պետին և Աբովյանի բաժնի պետին: Ինչպես ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում, այդ որոշումն առնչվում է օրերս մարզում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած արյունալի միջադեպին:
Հիշեցնենք, որ օրերս հրազենի կիրառմամբ արյունալի միջադեպ էր տեղի ունեցել Աբովյան քաղաքում, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո) պատկանող «Պարտեզ» ռեստորանում, ինչի հետևանքով զոհվել է Աբովյանի բնակիչ, 1989թ. ծնված Արտաշես Գեւորգյանը, ևս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերի համաձայն, միջադեպի մասնակիցներից մեկը Մանուկյանի որդին է: Փաստի առնչությամբ 4 մարդ է ձերբակալվել: