Արմինֆո. <Ռուս գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ գազի սակագների հետ կապված հարցը կմնա բաց, և մենք դեռ կքննարկենք այն>,- հունավրի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Բազմիցս նշել եմ, որ ճիշտ եմ համարում, որպեսզի այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ հարաբերությունների տրամաբանության շրջանակներում, այլ՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության տրամաբանության, քանի որ դա շատ կարևոր հարց է, այն շատ կարևոր նշանակություն ունի>,-ընդգծել է վարչապետը: