Արմինֆո.ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր էջում պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին:
«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայցնող մի շարք հարցեր, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում՚,- գրել է Բոլթոնը:
Ուշագրավ է, որ օրերս տեղի էր ունեցել Բոլթոնի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր Հայաստանի վարչապետը, Բոլթոնի հետ հեռախոսազրույցում քննարկվել էին տարածաշրջանում առկա իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները: Փաշինյանի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության հարցը չէր քննարկվել: