Արմինֆո.Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հիշեցնենք, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի հեղինակ Դավիթ Գյուրջինյանը ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ էր նշանակվել է 2018 թվականի հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: