Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առայժմ շատ հեռու է այլ բանակցություններից: Օրինակ՝ Կիպրոսի, Մերձդնեստրի և նույնիսկ արևելյան Ուկրաինայի շուրջ բանակցություններից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ, բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալը:
<Ի տարբերություն Ղարաբաղի, բոլոր այդ հակամարտությունների կարգավորման գործընթացներում գոյություն ունի լուրջ ձևաչափ՝ աշխատանքային խմբերով, տարբեր մակարդակներով մի շարք շփումներով: Այնտեղ քննարկում կա նաև ամենատարբեր կենցաղային և ամենօրյա ծագող հարցերի շուրջ: Բացի այդ, խիստ կարևոր է այդ հակամարտություններում ներգրավված հասարակություների շահագրգռվածությունը դրանց կարգավորման հարցում>,- ընդգծել է նա:
Այդ առումով բրիտանացի փորձագետը կողմերի և միջնորդների լուրջ և բավական երկար աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում՝ նմանօրինակ բանակցություններ վարելու համար: Բանակցային գործընթացի ակտիվացման լույսի ներքո՝ դե Վաալը հույս է հայտնել, որ հենց դրանով հիմա կզբաղվեն ղարաբաղյան հակամարտության կողմերը:
<Այս ամենում գլխավորը առնվազն վերջին 5 տարում ղարաբաղյան հակամարտության շուրջ իրական բանակցային գործընթացի բացակայությունն է: Այժմ, վերջապես, գործընթացը վերսկսելու անհրաժեշտություն է առաջացել, և դա կարելի է միայն դրական գնահատել>,- ամփոփել է բրիտանացի փորձագետը: