Արմինֆո.Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Իրանի հետ սահմանները փակել չեն կարող: Ըստ որում, հակամարտող երկու կողմերն էլ շատ ծանրակշիռ պատճառներ ունեն դրա համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ, բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալը:
<Այս առումով լրջորեն զարմացած էի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարություններով: Հայաստանը երկիրը, որը բաց սահմաններ ունի միայն Վրաստանի և Իրանի հետ: Եվ Երևանը, կարծում եմ, հույսը դնելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման և Թուրքիայի հետ սահմանի բացման վրա՝ չի փակի դրանք: Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է դժվար լուծելի մնալ: Եվ հարավում բաց սահմանն անհրաժեշտ է Հայաստանին՝ առնվազն մինչև դրա լիակատար կարգավորումը>,- նշել է փորձագետը:
Հոկտեմբերի 24-26-ը ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորությամբ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այցին նախորդել են Բոլթոնի բանակցությունները Մոսկվայում: Ի թիվս այլ հարցերի, ամերիկացի դիվանագետը բարձրացրել է հայ-իրանական հարաբերությունների հարցը՝ փաստացի կոչ անելով Երևանին միանալ Իրանի միջազգային մեկուսացմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը:
Ըստ փորձագետի, Հարավային Կովկասն առկա մեծ ներուժն իրացնելու հնարավորություն կստանա միայն իր տարածքում հնացած հակամարտությունների կարգավորումից հետո, ինչից հետո կդառնա Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի իրական գործող խաչմերուկ:
<Կարծում եմ՝ Կովկասում ապրող մարդիկ շատ լավ են հասկանում միմյանց՝ չնայած հակամարտություններին: Այս առումով այդ տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խրախուսման համար շատ բան կարող է անել Եվրամիությունը: Սակայն, նման գործընթացների շահագրգռվածություն, այնուամենայնիվ, պետք է բխի տարածաշրջանից: Ըստ որում, ի տարբերութուն Չինաստանի, Կովկասի նկատմամբ ԵՄ հետաքրքրությունն ավելի շուտ ալտրուիստական բնույթ է կրում: Մինչդեռ Պեկինը խիստ տնտեսական շահեր է հետապնդում տարածաշրջանում և, ըստ երևութին, հեռու գնացող աշխարհաքաղաքական ծրագրեր կառուցում>,- ամփոփել է Վաալը: