Արմինֆո. ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանե հիմնադրամում, ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր:
ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև խորհրդի անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։
Օրակարգում եղել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության, համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության, նախորդ տարվա բյուջեի կատարողականի և այս տարվա բյուջեի նախագծի, համալսարանի հաստիքացուցակի հաստատման վերաբերյալ հարցեր։
Խորհրդի նիստում առաջարկվել են հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու թեկնածուներ՝ «Կամուրջշինե ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Երևանի գլխավոր ճարտարապետն ինքնանբացարկ է հայտարարել։
Ձայների մեծամասնությամբ ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Կամուրջշինե ՓԲԸ խորհրդի նախագահ, Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ Վլադ Ասատրյանը։
Նրա ղեկավարած ընկերությունն է կառուցել Երևանի՝ Դավիթաշենի կամուրջը, Բարեկամության հրապարակի էստակադան, ինչպես նաև Աշտարակի, Ստեփանավանի,Նոր Հաճնի, Զամանլուի, Արաքս գետի սահմանային կամուրջները։ Վլադ Ասատրյանը տարիներ շարունակ սերտ համագործակցության մեջ է եղել բուհի Ավտոմոբիլային ճանապարհներ և կամուրջների ամբիոնի հետ։ «Կամուրջներ, թունելներե մասնագիտության պետական քննական հանձնաժողովի նախագահն է։