Արմինֆո.Իրանի նկատմամբ աճող ճնշումը և Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը վերստին Կովկասին ռազմավարական նշանակություն են հաղորդել ԱՄՆ աչքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հաղորդել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
«Ռուսաստանին և Իրանին սահմանակից Կովկասը կենսական կարևորություն ունեցող տարածաշրջտան է եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև կարևոր լոգիստիկ հանգույց, որն ապահովում է ԱՄՆ մուտքը Կենտրոնական Ասիա և Աֆղանստան: Եվ այդ տարածաշրջանի նկատմամբ Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը միայն աճում է, ինչի վկայությունն էր Ջոն Բոլթոնի վերջին տարածաշրջանային այցը: Դրա արդյունքում կարելի է արձանագրել տարածաշրջանային դինամիկայի նկատմամբ Սպիտակ տան ուշադրության աճ և անվտանգության ոլորտում Հայաստանի, Ադրբեջտանի և Վրաստանի հետ ռազմավարական կապերի զարգացումը շարունակելու մտադրություն` մրցակցային աշխարհակարգի համատեքստում՚, - ընդգծել է նա:
Ռուսաստանցի փորձագետները ՌԴ շահերին հակասող էին համարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի նախորդ տարվա հոկտեմբերի 24-26-ին տեղի ունեցած այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, որը, նրանց համոզմամբ, վկայում էր Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության աշխուժացման մասին:
Վերլուծաբանի գնահատմամբ, Բոլթոնի հրապարակած Վաշինգտոնի ռազմավարության համաձայն, Հայաստանն ԱՄՆ գլխավոր գերակայությունների թվում է, Վրաստանն ունի մեծ ռազմավարական նշանակություն, իսկ Ադրբեջանը` ռազմավարական նշանակություն: Այդ լույսի ներքո Աբրահամյանը կարծում է, որ այդ զարգացող ռազմավարույթյան շրջանակում Հարավային Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, կարող են կատարել «եռակի զսպման՚ գործառույթ ինչպես Ռուսաստանի և Իրանի, այնպես էլ ավելի հուսալի Թուրքիայի նկատմամբ:
Այդ լույսի ներքո` վերլուծաբանը նշում է ԱՄՆ համար Վրաստանի ռազմավարական նշանակության աճի փոխկապակցվածությունը Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում չհանդարտվող լարվածության համատեքստում: Դրան զուգընթաց այդ գործընթացն էլ ավելի է ակտիվացնում ադրբեջանական դիվանագիտության դերը ԱՄՆ և Թուրքիայի միջև միջնորդությունում: Այդպիսով, Աբրահամյանը կարծում է, որ վարչակազմը բոլոր հնարավորություններն ունի ԱՄՆ-Կովկաս պլատֆորմի հիման վրա նոր տարածաշրջանային համագործակցություն նախաձեռնելու և արդյունավետ իրագործելու համար` անվտանգության ընդհանուր խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
«Թրամփի և նրա վարչակազմի իշխանության գալը Ոկրաինայի ճգնաժամի ֆոնին էապես նպաստել է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու անհրաժշետության գիտակցմանը` Ռուսաստանից և Իրանից եկող մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Այդ համատեքստում ես Բոլթոնի կովկասյան շրջագայությունը դիտարկում եմ որպես կովկասյան գործերում ԱՄՆ ակտիվացման կարևոր քաղաքական ուղերձ: Հարկ է նաև նշել նոր վարչակազմի վարքագծի ակնհայտորեն նոր իմիջն ու ռազմավարությունը քաղաքական պրագմատիզմի հիման վրա: Մինչդեռ նախորդները կովկասյան գործերում նախապատվություն էին տալիս բացառապես նորմատիվային մոտեցումներին՚, - ամփոփել է վերլուծաբանը: