Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ: Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: