Արմինֆո. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հասարակություններում ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծման հնարավորության առնչությամբ անտագոնիզմը մեծանում է: Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Նրա խոսքով, այդ միտումը հատկապես ակնհայտ է հայ հասարակությունում: <Հնարավոր է, դա պայմանավորված է Հայաստանի վերջին քաղաքական գործընթացներով: Վարչապետ Փաշինյանի և նոր իշխանությունների ընդդիմախոսները փորձում են անզիջում տրամադրություններ ստեղծել հասարակությունում, որպեսզի դժվար կացության մեջ դնեն երկրի ղեկավարությանը բանակցություններում: Նման պայմաններում թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունը փոխզիջման չի գնա՝ հակառակ ժողովրդի կամքի, ինչը քաղաքական ինքնասպանություն կդառնա>,-բացատրել է փորձագետը:
Հաշվի առնելով ստեղծված հանգամաքները, նրա խոսքով, բացառված չէ ռազմական գործողությունների վերսկսումը կամ հակամարտության գոտում միջազգային դիկտատի հաստատումը: <Երկու տարբերակներն էլ ակնհայտորեն կողմերի շահերից չեն բխում>,- ասել է նա: