Արմինֆո. Մոսկվան հուսով է, որ կկարողանա աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, այս ամիս նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: <Կարծում եմ, այս ուղղությամբ մենք կկարողանանք աջակցել հակամարտության կարգավորմանը, որը հնացածի գծեր Է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա Է լուծման Երեւանի և Բաքվի բարի կամքի առկայության ու միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում>,- ասել է Լավրովը:
Նրա կարծիքով, Բաքվից հնչող հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին արժանի են աջակցության։ Հուսով ենք, որ հայ ընկերները ևս կպատասխանեն փոխադարձությամբ>,– նշել է Լավրովը։
Նշենք, որ Փարիզում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: