Արմինֆո.: Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նշենք, որ այսօր՝ 12:00-ին, տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: