Արմինֆո. Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերերի (ԱՄՆ) հետ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա հավաստմամբ, հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: