Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի օգնական և վարորդ Գոռ Հակոբյանին առանձնակի խոշոր չափերի կաշառակերության համար ձերբակալելու մասին տեղեկատվությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԱԱԾ լրատվության վարչության պետ Սամսոն Գալստյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Գոռ Հակոբյանը չի ձերբակալվել:
Մինչդեռ Ոստիկանությունում հաստատել են օրեր առաջ Գոռ Հակոբյանին կառույցից ազատելու մասին տեղեկությունը՝ չբացատրելով նման որոշման պատճառները:
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Գոռ Հակոբյանն աշխատանքից ազատվել է առանձնակի խոշոր չափերի կաշառակերության համար ($17 հազար):
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն՝ նախարարների նոր կաբինետի կազմում Վալերի Օսիպյանն արդեն ներկայացված չի լինի որպես ոստիկանապետ, կառույցը կգլխավորի Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Իսկ Օսիպյանը կզբաղեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը: