Արմինֆո.«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այսօր ԱԺ-ում այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունները դադարեցվում են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդիարանական ընտրությունների արդյունքում յոթերորդ գումարման Ազգային ժողով է անցել 132 պատգամավոր. 88-ը` «Իմ քայլը՚ դաշինքից, 26-ը` ԲՀԿ-ից, 18-ը-` ԼՀԿ-ից: