Արմինֆո. Այսօր տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված Է 7 հարց ՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Խորհրդարանը կքննարկի նաև <Կառավարության կառուցվածքի մասին> օրենքի նախագիծը և կհաստատի կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ներկայացված կլինի 132 պատգամավոր: <Իմ քայլը> դաշինքն ունի 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ և <Լուսավոր Հայաստանը>՝ 18 մանդատ: