Արմինֆո.Մեծ ցավով ու ափսոսանքով հայտնում ենք, որ մահացել է մեր լավ ընկեր՝ ԱրմԻնֆո լրատվական գործակալության աշխատակից Կարապետյան Կարենը:
Երկար տարիներ Կարենը աշխատել է գործակալությունում՝ որպես թարգմանիչ, վայելելով գործընկերների սերն ու հարգանքը: Միշտ պատրաստակամ է եղել՝ իր գիտելիքներով և փորձով օգնության հասնելու գործընկերներին: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Կարեն:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին՝ 18:00-ին, Շինարարների 7, բն 58 հասցեում: