Արմինֆո.Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ անգամ հետաձգել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Պաշտպանական կողմը գտնում է, որ միջնորդության քննությունը դիտավորյալ ձգձգվում է:
Ինչպես լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, դատարանի կողմից միջնորդության քննությոնը տեղի կունենա վաղը՝ հունվարի 10-ին: Նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ դատախազությունն ու քննիչն ինքնաբացարկի դիմում ներկայացրել գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Ալումյանի խոսքով, դատավորի ինքնաբացարկի պահանջը կապված է վերջինիս կողմից մեկ այլ գործով ավելի վաղ ընդունված որոշման հետ, որն առնչություն չունի Քոչարյանի հետ: Թե ինչ գործով, փաստաբանը ձեռնպահ է մնացել մեկնաբանելուց: <Դատարանն անցել է խորհրդակցական սենյակ, և ինքնաբացարկի վերաբերկալ որոշումը կհրապարկի վաղը՝ ժամը 14.00-ին>,- ասել է Ալումյանը: Եթե դատավորը հինգշաբթի օրը հայտարարի ինքնաբացարկի մասին, նիստը հունվարի 10-ին չի շարունակվի: