Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:
'
Ինչպես հաղորդել է «Կազինֆորմը՚, վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով: Հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում ծեծկռտուքի հետեւանքով մահացել էր քաղաքի 23-ամյա բնակիչ, երեք հոգի վիրվորվել էր։ Մահվան ելքով միջադեպը սոցցանցերում ապատեղեկատվություն տարածելու և ազգամիջյան պառակտում հրահրելու առիթ է դարձել, քանի որ զուտ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն ունեն երեք հայեր: