Արմինֆո.«Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը,ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,
2.2018 թվականի բյուջեյի թերի կատարում կամ չկատարում,
3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,
4.ՀԱՊԿ ում ՀՀ ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,
5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում, Այս շարքը երկար է,բայց կա մեկ լավ լուր...
Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։
Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....՚, - գրել է Շարմազանովը: