Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի միջնորդությունը վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Նշենք, որ Ղազարյանի պաշտպանը բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Դեկտեմբերի 13-ին դատարանը որոշում էր կայացրել Ղազարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ: