Արմինֆո. Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի եկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Ֆեյսբուքի՚ իր էջում այդ մասին գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Այսօր Փաշինյանն աշխատանքային այցով մեկն է Ռուսաստան: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին եիրկու երկրների ղեկավարների մամուլի ծառայությունները, Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում նախատեսվում է ինչպես երկկողմ ձևաչափի, այնպես էլ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հարցերի լայն շրջանակի քննարկում: