Արմինֆո.Հայաստանի կառավարության շենքի դիմաց այս րոպեները տեղի են ունենում բողոքի ակցիա, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բնակարանները կորցրածների խնդիրներին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան բնակիչը վտարվել է, որպեսզի թաղամասում նորաձև շենքեր կառուցվեն: «15 տարի պայքարում ենք մեր իրավունքների համար, և մինչ օրս`անօգուտ», - նշել է նա, հավելելով, որ 15 տարի առաջ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացավ բնակարանների քառակուսի մետրի դիմաց հատկացնել 1 հազար դոլար, բայց իրականում ստացվեց 230- 270 դոլար:
«Այդ գումարով կարելի է մեկ սենյականոց բնակարան գնել Նորքի 9-րդ զանգվածում: Ես 45 տարի ապրել եմ Երևանի կենտրոնում, և ինչու ինչ-որ մեկի քմահաճույքի համար պետք է հեռանամ իմ ապրած վայրից», - վրդովված նշում բողոքի ցույցի մասնակիցը:
Նշենք, որ 2000-ական թվականներին Երևանում սկսվել է մայրաքաղաքի կենտրոնական շրջանների լայնածավալ շինարարությունը: Այդ տարածքների բնակիչները գրեթե բռնի էին, իրենց կամքին հակառակ, դուրս հանվեցին իրենց բնակարաններից և տներից, և այդ ամենը մոտիվացվում էր «պետական գերակա շահերով»: Հին շենքերի տեղում կառուցվեցին նորաձև նորակառույց շենքեր, որտեղ 1 քառ. մ-ի արժեքը հասնում է 3 հազար դոլարի: Մինչդեռ այդ տարածքների բնակիչները, խոստումներին հակառակ, ոչ միայն նոր շենքերում բնակարան չստացան, այլև պատշաճ փոխհատուցում: Նրանցից շատերն այդպիսով զրկվեցին իրենց բնակարաններից, չկարողանալով բնակարաններ գնել նույնիսկ քաղաքի ծայրամասերում: