Արմինֆո. <Երկիր ծիրանի> կուսակցության առաջնորդ Զարուհի Փաստանջյանի կարծիքով, Հայաստանին ևս մեկ ապստամբություն է անհրաժեշտ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փոստանջյանը:
Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո էլ անփոփոխ է մնացել: Այն հարցին, թե հնարավոր է արդյոք նոր ապստամբություն, Փոստանջյանը հայտարարել է. <Հայաստանի քաղաքական համակարգը մնացել է նույնը՝ նույն բռնապետական համակարգը, նույն հակաժողովրդական սահմանադրական կարգը, ինչը հատկապես նկատելի է դատարաններում: Մենք չենք տեսնում անկախ դատարաններ: Չկա մենաշնորհներից զերծ քաղաքական համակարգ>,- ընդգծել է նա:
<Մենք ականատես ենք այսօրվա իշխանությունների պահվածքին: Նրանք կրկնում են նախկին ռեժիմի բոլոր արատները, այդ պատճառով գնահատական չտրվեց նախկին իշխանությունների բռնապետական համակարգին: Եթե նրանք ընդունում են գործող Սահմանադրությունը, նշանակում է՝ շարունակում են նախկին իշխանությունների գործը>,- հայտարարել է <Երկիր Ծիրանի> կուսակցության ղեկավարը: