Արմինֆո. Լուծարել Մշակույթի նախարարությունը՝ Ադրբեջանում և Թուրքիայում պետական վանդալիզմի պայմաններում, հավասարազոր է հանցագործության, ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
<Գլոբալիզացվող աշխարհի, մեր պատմության և մշակույթի նկատմամբ անբարյացակամ հարևանների ոտնձգությունների պայմաններում Մշակույթի նախարարության լուծարումն անտրամաբանական է, ես ուղղակի չեմ ուզում այդ ամենում միտումնավորություն տեսնել>,- հայտարարել է փորձագետը՝ ընդգծելով, որ այնպիսի փոքր ժողովուրդների համար, ինչպիսին հայ ժողովուրդն է, մշակույթն ազգային ինքնության պահպանման <ողնաշարն է>: <Լուծարելով Մշակույթի նախարարությանը՝ մենք կոտրում ենք այդ ողնաշարը>,- ասել է Կարապետյանը:
Նա նաև տարակուսանք է հայտնել Սփյուռքի նախարարության լուծարման առնչությամբ: <Ինչպե՞ս կարող է երկիրը, որի բնակչության 34-ն ապրում է արտասահմանում, չունենալ Սփյուռքի նախարարություն>: