Արմինֆո. 2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Այդ մասին «ՖՎեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը` դա համարելով կարեւոր ցուցանիշ:
«Կարեւոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության՚, - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: