Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկել է Ղազարյանի ժամկետը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Փաստաբանը նշել է, որ դիմել է Վերաքննիչ դատարան: Նշենք, որ դեկտեմբերի 13-ին դատարանը կայացրեց Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ Ղազարյանը ձերբակալվել էր հունիսի 27-ին: Ղազարյանների ընտանիքին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին մեծ գումարներ`35 մլն դրամ, 1 մլն 110 հազար 400 դոլար և 230 հազար 500 եվրո, իսկ հաջորդ օրն ավտոտնակում հայտնաբերվել էր մոտ 2 հազար դոլար: Հունիսի 25-ին Ղազարյանը ձերբակալվեց բանկից դուրս գալիս, 50 հազար դոլար կանմխիկացնելուց հետո: Իսկ մինչ այդ`մեկ այլ բանկում`ևս 120 հազար դոլար և 436 մլն դրամ: Նա ձերբակալվե և տեղափոխվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Բայց այն ժամանակ նա ազատ էր արձակվել 1 մլրդ դրամի գրավի դիմաց: