Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է <Ազգային օրակարգ> նոր կուսակցությունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել են կուսակցության հիմնադիր խմբի ներկայացուցիչները:
Հիմնադիր խմբի անդամներն են՝ <McKinsey & Company> ընկերության մետալուրգիայի գծով պատասխանատու Ավետիք Չալաբյանը, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Մալազիայում և Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Արա Հակոբյանը և ինժեներ-էլեկտրիկ, <Սոյուզ> ՓԲԸ գործադիր տնօրեն Իգոր Զարգարյանը:
Վերջններս ներկայացրել են կուսակցության գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և ուղղությունները: Մասնավորապես, նշվել է, որ նոր կուսակցության ներկայացուցիչները մտադիր են ազգային-առաջադիմական դիրք զբաղեցնել Հայաստանի քաղաքական դաշտում: