Արմինֆո. Երևանում բողոքի ակցիա է տեղի ունենում նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին, ով մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակելու դատարանի որոշման դեմ:
Ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել են ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահնաջելով հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, սպառնալով հակառակ դեպքում փակել Երևան և Էջմիածին տանող ճանապարհները: Շուտով Դավթյանը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և հայտարարել, որ համաձայն է նրանց պահանջներին, ավելին՝ Գլխավոր դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան՝ ընդյանոււր իրավասության դատարանի վճիռը վերանայելու հայցով: Ըստ որում, Դավթյանը դժվարացել է ասել, թե երբ կլինի դատարանի որոշումը և ինչպիսի վճիռ կկայացվի՝ վկայակոչելով դատական համակարգի անկախությունը: Դավթյանը նաև բացահայտել է Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման մանրամասները: Նրա խոսքով, դատարանն ընդհանուր առմամբ չի վիճարկել նրա կալանքի իրավազորությունը, սակայն գտել է, որ հաշվի առնելով գեներալի առողջական վիճակը՝ ավելի նպատակահարմար է գրավի դիմաց ազատ արձակել նրան: Ըստ որում, գլխավոր դատախազը հայտարարել է, որ համաձայն չէ այդ որոշմանը, քանի որ հակված է մտածել, որ գտնվելով ազատության մեջ՝ Գրիգորյանը կխոչընդոտի քննությանը: Նա նաև չի համաձայնել Գրիգորյանի առողջական վիճակի՝ կալանքի տակ նրան պահելու հետ անհամատեղելիության վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի փաստարկին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք շաքարային դիաբետը և քաղցկեղը, որնցով տառապում է Գրիգորյանը, համատեղելի են կալանքի հետ, Դավթյանն ասել է, <Դա պետք է փորձաքննությունը որոշի, որի եզրակացութթյունն առայժմ չկա>:
Գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Վերաքննիչ դատարանի շենքի մոտ և պահանջել պաշտոնից հեռացնել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, ով փոխել էր Գրիգորյանի խափնման միջոցը:
Բողոքի ակցիային զուգահեռ ընթանում էր Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը, ով իր հերթին բացահայտել է գեներալին կալանքի տակ պահելու քննչական մարմնի շարժառիթները: Նրա խոսքով, պատճառաբանվում է, որ գտնվելով ազատության մեջ՝ Գրիգորյանը կարող է մեկնել Արցախ, իսկ քանի որ, ինչպես նշում է քննչական մարմինը, Արցախը չունի կարգավիճակ, Գրիգորյանին որևէ օրինական ճանապարհով այնտեղից արտահանձնել գործնականում հնարավոր չէ:
Փաստաբանը նաև ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունը, բողոքարկելով Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, պետք է ապացույցներ ներկայացնի, թե ինչպես կարող է նախկին պատգամավորը խոչընդոտել քննությանը: Նա նաև հավաստիացրել է, որ Գրիգորյանն ինքը շահագրգռված է արդար քննություն անցկացնելու հարցում: <Իսկ եթե դա չլինի, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան>,- սպառնացել է Բաղդասարյանը: