Արմինֆո.Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի», - ընդգծել է Փաշինյանը: