Արմինֆո. «Ապրիլյան պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք ինձ անհանգստացնում են՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել, եւ այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարեւոր է նաեւ հետագայի համար, բայց ինչ ասել եմ՝ դա իրողություն է»,- ասել է Փաշինյանը: