Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազություն բողոքարկել է գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ով մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ թեմային, հայտարարել է, որ չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Այդ մասին Փաշինյանը հյատարարել է դեկտեմբերի 22-ին Վանաձորում լրագրողների հետ զրույցում:
Փաշինյանի խոսքով, ինքը հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: <Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե դատարանն ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի>, - ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ Էջմիածնում անցկացվող բողոքի ակցիաներին՝ Փաշինյանը նշել է, որ <բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է>: