Արմինֆո. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում Բաքվի և Կիևի ջանքերի միավորումը կազդի <ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման վրա>, հայտնում է <Ինտերֆաքս-Ադրբեջանը>:
«Հավատում եմ, որ բազմակողմ նախաձեռնությունների և նախագծերի շրջանակում երկու երկրների ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման վրա>- նշված է Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա առիթով ադրբեջանցի գործընկերոջը հղած Պորոշենկոյի շնորհավորանքում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ <Ալիևի կողմից իրականացվող հեռատես քաղաքականության արդյունքում, պաշտպանելով իր ազգային շահերը, Ադրբեջանը դարձել է տածաշրջանային առաջատար երկիր և կարևոր տեղ զբաղեցրել միջազգային ասպարեզում>: <Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մնում է Ուկրաինայի հուսալի ռազմավարական գործընկերը: Վստահ եմ, որ Ադրբեջան-Ուկրաինա համագործակցությունն ապագայում ևս կբնութագրվի բարձր դինամիկայով>>,- նշել է նա: