Արմինֆո.Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը, <ՌԻԱ Նովոստի>-ին ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:
<Տաջիկստանի նախագահն աջակցել է Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին փաստաթուղթը>,- ասել է նա: Զասի թեկնածությանն աջակցելու պատրաստակամություն Տաջիկստանի նախագահը հայտնել էր Դուշանբեում դեկտեմբերի 14-ին նրա հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ավելի վաղ <Ռիա Նովոստի>-ին ասել էր ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները:
Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի միջև աշխատանքային հանդիպումից հետո Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը: Զասի նշանակմանը աջակցել են Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարները: Զասը հանդիպումներ է անցկացրել այդ երկրների նախագահների հետ: Ըստ որում, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում նախատեսված չէ :