Արմինֆո. Էջմիածնի բնակիչներ երեկ երեկոյան՝ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո, փակել են քաղաքի մուտքը՝ այդպիսով իրենց վերաբերմունքը հայտնելով Գրիգորյանի նկատմամբ: Կրկնակի կալանավորման պահանջով բողոքի ակցիաները շարունակվել են նաև այսօր:
Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Էջմիածնի կենտրոնական փողոցները: Նրանք դատարանի որոշումը համարում են գործող իշխանությունների նկատմամբ <քաղաքական սաբոտաժ>: Ինչպես հայտարարել են նրանք, եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրավազոր չէ ազդելու արդարադատության համակարգի վրա, իրենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարող են և պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արդարադատության իրականացման <անօրինական> միջոցների դեմ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ: