Արմինֆո. Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքել է լուրերն այն մասի, թե իրավապահ մարմինները որպես «տանիք՚ են ծառայում քրեական հեղինակությունների համար և շարունկաում են համագործակցել նրանց հետ: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարել է, թե պատրատ է հրաժարական տալ, եթե որևէ մեկը կարողանա ապացուցել այդ մեղադրանքները:
Օսիպյանի ասելով, գողերը նույնպես մարդիկ են, և բոլորի հետ հավասար օգտվում են սահմանադրական իրավունքներից և ունեն համապատասխան պարտավորություններ: Այդուհանդերձ, ինչպես ընդգծել է ոստիկանապետը, քրեական տարրերին իրավապահների «տանիքի՚ տակ առնելու հնարավորությության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Ոստիկանապետը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում քրեական տարրերը երբեք այնպիսի վերահսկողության տակ չեն եղել, ինչպես այժմ:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ այս օրերին Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, որոնք, ինչպես նախկինում, հնարավորություն ունեն ազատորեն ելումուտ անել երկիր, Օսիպյանը պարզաբանել է, որ օրերս տեղի է ունեցել քրեական հեղինակություն, այսպես կոչված, Արտյոմ Կոնևսկու (Հարությունյան) ազգականի հիշատակին նվիրված արարողություն, և նրանք հարազատներով այցելել են գերեզմանոց, ինչի մասին ոստիանությունը տեղյակ է եղել: Ոստիկանապետի հավաստմամբ, անցկացվել են օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ, և հասարակությունն ու լրագրողները պետք է վստահ լինեն, որ ոստիկանությունը տեղյակ է քրեական տարրերի բոլոր տեղաշարժերի մասին:
Ոստիկանապետը հերքել է նաև այն տեղեկատվությունը, թե Պրահայում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանի հայտնաբերմանն աջակցել է քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը («Զապ՚): «Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունն այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես հենց հիմա հրաժարական կտամ պետական բարձր պաշտոնից՚, - հայտարարել է Վալերի Օսիպյանը: