Արմինֆո.Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-ի գիշերը, դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 20-ի, 21-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին կլինի հյուսիս-արեւելյան, ուժգնությունը` մինչեւ 3-8 մ / վրկ: Օդի ջերմաստիճանը զգալիորեն չի փոխվի:
Երեւանում դեկտեմբերի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին մայրաքաղաքում սպասվում են թույլ տեղումներ և մառախող, բարձրադիր մասերում`թաց ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7 աստիճան: