Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առաջնահերթ չէ, քանի որ այդ պաշտոնը ռոտացիոն հիմունքով 2020 թվականին պետք է փոխանցվեր Բելառուսին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ավելի կարևոր հարցեր է լուծել:
<Օրինակ՝ ինչ տարբերություն, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, եթե Յուրի Խաչատուրովի օրոք Բելառուսն Ադրբեջանի հետ <Պոլոնեզ> համակարգերի մատակարարումների մասին պայմանագիր ստորագրեց: Մենք մեր խնդիրն արդեն լուծել ենք, որովհետեւ ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունենում և տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման առաջին օրից չի եղել>,- հայտարարել է Փաշինյանը:
Որպես օրինակ՝ Փաշինյանը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի նախաձեռնած բանաձևի առնչությամբ Հայաստանի քվեարկությունը /ՀՀ-ն <կողմ> է քվեարկել 19 երկրի թվում-խմբ./: <Բոլոր այդ հարցերը փոխկապակցված են: Այդ քվեարկությամբ մենք ցույց տվեցինք, որ կատարում ենք մեր գործընկերային պարտավորությունները, իսկ ինչպե՞ս են կատարում մյուսները: Մենք անպայման կբարձրացնենք այդ հարցը>,- ասել է Փաշինյանը: