Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ նոր բան չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
<Ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք: Կարող եմ ասել, որ ներկայիս ակտիվությունը գտնվում է ցածր մակարդակի վրա>,- հայտարարել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը ղարաբաղյան գործընթացում դինամիկայի վերաբերյալ՝ Փաշինյանը հայտարարել է, որ խոսքը վերաբերել է միայն այն բանին, որ երկու երկրների ԱԳ նախարարներին երկար ժամանակ առաջին անգամ հաջողվել է համաձայնեցնել հայտարարության տեքստը: <Նման հայտարարություններ վերջին 25 տարում բազմաթիվ են եղել>,- հավաստիացրել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրեն զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ-որ դավադրություն կա: <Ինչու՞ չկա այնպիսի կանխավարկած, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել>,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ինքը պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չի մասնակցել: <Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ>,- հիշեցրել է Փաշինյանը: