Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ հավաստմանը, որ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը կարող է բացասաբար անդրադառնալ հանրապետության պաշտպանունակության վրա: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 19-ին Դիլիջանում <Ներուժ> ինտերակտիվ սթարթափ ծրագրի մասնակիցների հետ հանդիպումից հետո:
<Հայտնի պատճառներով Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը չեմ կարող մեկնաբանել: Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել Արցախի պաշտպանությակության վրա, ասեմ, որ դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին>,- հայտարարել է Փաշինյանը:
<Ովքեր են նոր երկու նշանակումները. նրանք բանակի բանակի հնաբնակներ են, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ծառայել են զինված ուժերում և կանգնած են եղել արցախյան ազատամարտի ակունքներում>,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: