Արմինֆո. Բրիտանական The Economist ազդեցիկ հանդեսը Հայաստանը հռչակել է «Տարվա երկիր՚։
Պարբերականի հոդվածում նշվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգի չափանիշները ենթադրում են ոչ թե ազգի առավել ազդեցիկություն, երկրի հարստություն կամ լավ խոհանոց, այլ՝ թե որքանով է երկիրը նշանավորել առաջընթացի և առաջխաղացման գաղափարը վերջին 12 ամիսներին։
Ինչպես ասվում է The Economist-ի հոդվածում, Հայաստանի նոր ղեկավարությանը հաջողվել է թույլ չտալ բռնություն: «Հայաստանում Սերժ Սարգսյանը փորձում էր վերարտադրել իր իշխանությունը, ինչը հանրության շրջանում բողոք առաջ բերեց, և ժողովուրդը, ի նշան բողոքի, փողոց դուրս եկավ։ Խարիզմատիկ մորուքավոր, նախկին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրինական կերպով իշխանության եկավ` կոռուպցիայի ու դիլետանտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա դաշինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների 70%», – նշում են հոդվածի հեղինակները։
Պարբերականը, միևնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տհաճ տարածքային վեճը» չի լուծվել ու կարող է նորից վերսկվսել։ «Այդուհանդերձ, հին ու հաճախ վատ կառավարվող ազգը ժողովրդավարության ու նորացման շանս ունի անկայուն տարածաշրջանում։ Այդ պատճառով Հայաստանը մեր «Տարվա երկիրն՚ է՚, - գրել են հրապարակման հեղինակները հավելելով` Shnorhavorum yem։