Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը 2019 թվին կմնա Ադրբեջանի գլխավոր խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Trend- ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` 2018 թվականի արդյունքների ամփոփման առիթով դիվանագիտական կորպուսի ղեկավարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Կարեւոր խնդիրներից մեկը մեր անկախության ամրապնդումն էր: Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը, և դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը: Հիմնական նպատակը` ինչ-ոչ զգալի արդյունքի հասնելը, ոչ միայն իմ, այլև, կարծում եմ, յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է: Կարծում եմ Հայաստանի իմ պաշտոնակցի հետ Միլանում կայացած վերջին հանդիպմանը մենք երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հասել ենք ինչ-որ փոխըմբռնման», - ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ հաջորդ ամիս կայանալու է Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում: «Մենք կքննարկենք հակամարտության կարգավորման ուղիները: Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է նախարարը: